Կանադայում ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող երկու տղամարդու են ձերբակալել: Այս մասին հաղորդել է Fox News-ը:

 

Ոստիկանության տվյալներով՝ եղբայրներ Էշթոն Քառլթոն և Կառլոս Լամոնդները պլանավորել էին հեռանալ Կանադայից՝ արտասահմանում ահաբեկչական գործունեությանը մասնակցելու համար:

 

Էշթոն Լամոնդը ձերբակալվել է Օտտավայում, իսկ Կառլոսը՝ Մոնրեալի միջազգային օդանավակայանում: Եղբայրները մեղադրվում են ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ: