Ցյուրիխում ընթացող «Ոսկե գնդակ 2014» մրցանակաբաշխությանը հանձնվեց տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Մրցանակի համար պայքարում էին Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և Մանուել Նոյերը:
Մրցանակը հերթական անգամ բաժին հասավ Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Այս մրցանակին պորտուգալացին իր կարիերայի ընթացքում արժանանում է երրորդ անգամ (2008, 2013, 2014): 2014թ-ին նա «Ռեալի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի խաղարկությունում և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունում:
Կանանց ֆուտբոլում տարվա լավագույնը դարձավ Գերմանիայի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Նադին Կասլերը: