Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հունվարի 28-ին մեկնարկող դատական լսմանն Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի մասնակցության անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկ ական «Ակոս» պարբերականը:

 

Փերինչեքը Թուրքիայում «Էրգենեքոն»-ի գործով դատապարտված էր ցմահ ազատազրկման, սակայն 2014 թվականին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել: Այդուհանդերձ, նրան արգելվում է լքել երկրի տարածքը: Խոսելով այս մասին' Չավուշօղլուն նշել է, որ կցանկանար, որ Դողու Փերինչեքը մասնակցեր հունվարի 28-ի դատական լսմանը: «Իմ այս ցանկության մասին ես նրան հայտնել եմ հեռախոսազրույցի ժամանակ: Այս հարցում որոշումը կայացնելու է դատարանը: Գործընթացն այս պահին Վերաքննիչ դատարանում է: Մենք' որպես թուրքական պետություն, այդ դատավարության մի կողմն ենք ներկայացնուÕ ´, մենք լավագույնս պաշտպանում ենք մեր տեսակետերը: Փերինչեքի մասնակցությունը դատավարությանն անհրաժեշտ է, սակայն որոշումը կկայացնի դատարանը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

 

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար' ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

 

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան(ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը: Օգոստոսի 25-ին Հայաստանը հայտ ներկայացրեց մասնակցելու դատավարությանը: Դատավարությանը մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Թուրքիան: