ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ է մտել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի անցումային դրույթներով մասնավորապես նախատեսվում է որոշակի պայմաններում տուգանքի չափի ավելացած մասի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի վճարումից ազատում:

 

2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը վերոնշյալ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարած պարտապաններին՝ մինչև 2015 թվականի հուլիսի 9-ը վճարել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը, կամ ներկայացնել այն վճարված լինելու ապացույց՝ ազատվելով տուգանքի չափի ավելացած մասը և կատարողական գործողությունների կատարման ծախս երը վճարելու պարտականությունից: