Ինչպես տեղեկացնում է վրացական GHN գործակալությունը, Թուրքիայի իշխանությունները Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին առաջարկել են փոխանակել իրենց բանտերում պահվող քաղաքացիներին։ Այս մասին Դավոսում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իվանիշվիլին:

«Ես հանդիպում եմ ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, ինչի ժամանակ ներկա է գտնվել նաև Մայա Փանջիկիձեն: Շատ ջերմ հանդիպում էր: Հարց բարձրացվեց, թե հնարավորէ արդյոք բանտարկյալների փոխանակում: Դա նորմալ է, սակայն ես նույնիսկ չեմ էլ փորձում խառնվել նման հարցերին և ուղղում եմ դրանք համապատասխան գերատեսչություններին»,– հայտարարել է Վրաստանի վարչապետը: