Ուզբեկստանի գործող նախագահ Իսլամ Քարիմովը թեկնածու Է առաջադրվել երկրի նախագահի հերթական ընտրություններում, որոնք տեղի են ունենալու մարտի 29-ին: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հաղորդագրությունից, որը հրապարակվել Է հունվարի 15-ին:

 

«76-ամյա Քարիմովի թեկնածությունը հաստատվել ու առաջադրվել Է կուսակցության՝ նախօրյակին կայացած համագումարում»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

 

Ուզբեկստանում նախագահի նախորդ ընտրությունները կայացել են 2007 թվականին: Դրանց արդյունքում յոթնամյա ժամկետով պետության ղեկավար Էր ընտրվել Քարիմովը, որը հանրապետությունը ղեկավարում Է 1989 թվականից:

 

ՌԻԱ Նովոստին նշում Է, որ Ուզբեկստանի գործող ղեկավարը դարձել Է հինգ տարի ժամկետով նախագահի ընտրության առաջին թեկնածուն: Նախագահի թեկնածուների առաջադրումը, պետության ղեկավարի ընտրությունների մասին օրենքի համաձայն, սկսվում Է 65 օր առաջ եւ տեւում Է քսան օր:

 

Ըստ օրենսդրության՝ քվեարկությանը կարող են մասնակցել Ուզբեկստանի 18 տարին լրացած քաղաքացիները՝ բացառությամբ դատարանի կողմից անգործունակ ճանաչվածների, ինչպես նաեւ ազատազրկման վայրերում պահվողների:

 

2011 թվականին Ուզբեկստանում ընդունվել Է օրենք, որը նախագահի լիազորությունների ժամկետը յոթ տարուց կրճատում Է մինչեւ հինգ տարի: