WikiPedia առցանց հանրագիտարանի հայերեն եւ անգլերեն բաժիններում էջ է բացվել Գյումրիում տեղի ունեցած սպանդի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «2015 Gyumri massacre»' անգլերեն եւ «Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում»' հայերեն վերտառությամբ հոդվածներում հ աղորդվում է, որ հունվարի 12-ին 6 մարդու մահացած են գտել Գյումրիում: Նշվում է, որ Հայաստանի Քննչական կոմիտեն կասկածյալ է համարում Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: Նա զենքն ու համազգեստը թողել էր հանցանքի վայրում:

 

Զոհերը նույն ընտանիքի անդամներ են, իսկ 6 ամսական փոքրիկը ծայրահեղ վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Նշվում է, որ հունվարի 14-ին Գյումրիում և Երևանում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր, որոնց հիմնական պահանջն էր սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին Ռուսաստանին չհանձնելը: Նույնը օրը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ մեղադրվողը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանում

 

WikiPedia-ն ազատ հանրագիտարան է, որտեղ յուրաքանչյուրը նյութ ավելացնելու և այն խմբագրելու հնարավորություն ունի: