Ֆիլիպիններից թռիչքի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապն արծարծել Է ընտանիքի պլանավորման թեման. քահանայապետը պաշտպանել Է ընտանիքի պլանավորման ծնողների իրավունքը՝ նշելով, որ «բարեպաշտ կաթոլիկը» կարիք չունի նմանվելու ճագարներին սերնդի վերարտադրության արագության հարցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Վերադառնալով Վատիկան՝ կաթոլիկների հովվապետը լրագրողներին հայտարարել Է, որ եկեղեցին պաշտպանում Է սերունդ ունենալու նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը՝ ասելով, որ ժողովրդագիրներն օպտիմալ են համարում երեք երեխաներով ընտանիքը:

 

Դրա հետ մեկտեղ Ֆրանցիսկոսն ափսոսանք Է հայտնել այն բանի առնչությամբ, որ հակաբեղմնավորումը եւ սեռական փոքրամասնությունների իրավունքները, իր կարծիքով՝ Արեւմուտքի կողմից պարտադրվում են զարգացող երկրներին:

 

Ասիա կատարած շրջագայության ընթացքում Հռոմի պապը պաշտպանել Է «արհեստական» հակաբեղմնավորման անթույլատրելիության վերաբերյալ կաթոլիկական պահպանողական դրույթը: