Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ցավակցել է փորքիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավերապես, ասված է.
«Մենք սգում ենք ողջ հայ ժողովրդի հետ միասին:
Մինչև վերջին րոպեն բոլորս հույս ունեինք և աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին Հայաստանի և Ռուսաստանի բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեև բոլորս շատ էինք սպասում դրան և հավատում:
Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է: Չկան այնպիսի խոսքեր, որ ինչ-որ կերպ մեղմացնեն սարսափելի ողբերգության ցավը: Սակայն, նույնիսկ այս պայմաններում պետք է մարդկային լինել: Մեծամասնությունն ամեն ինչ գիտակցում է: Սուգը վիշտ է և աղոթք:
Մենք բոլորս պետք է կատարված ողբերգությունից դաս քաղենք և անենք հնարավորը, որպեսզի նման բան այլևս չկրկնվի: Կարող ենք վստահեցնել, որ հանցագործը և նրանք, ովքեր կարող էին կանգնել նրա ետևում, կկրեն արժանի պատիժը»: