Էմիր Կուստուրիցայի կառուցած Դրվենգրադ Էթնոգյուղում, որը գտնվում Է Բոսնիայի եւ Հերցեգովինայի հետ սահմանի մերձակա սերբական Մոկրա Գորայի շրջանում, բացվում Է «Կուստենդորֆ» ութերորդ միջազգային կինոփառատոնը (Kustendorf Film and Music Festival), որի նախաձեռնողը սերբ հռչակավոր ռեժիսորն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կուստուրիցայի խոսքով՝ «փառատոնի գաղափարը դրա հիմնման պահից եղել Է Սերբիայից եւ ամբողջ աշխարհից երիտասարդ կինեմատոգրաֆիական տաղանդների առաջմղումն ու սատարումը»:
Մրցութային ծրագրին մասնակցում են 17 կարճամետրաժ ֆիլմեր Սերբիայից, Ավստրիայից, Նիդեռլանդներից, Իսլանդիայից, Ռուսաստանից, Խորվաթիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Բելգիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Չեխիայից, Եգիպտոսից, Իսրայելից, հայտնել Է Կուստուրիցան փառատոնի նախօրեին կայացած մամուլի ասուլիսում:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «Կուստենդորֆ» փառատոնի առանձնահատկությունն այն Է, որ փառատոնը ոչ միայն կինեմատոգրաֆիական Է, այլեւ երաժշտական: Ամեն երեկո կինոցուցադրություններից, վարպետության դասերից եւ սեմինարներից հետո հյուրերի եւ մասնակիցների առջեւ ելույթ կունենան երաժիշտները:
Փառատոնը կտեւի մինչեւ հունվարի 26-ը, երբ կհայտարարվեն մրցութային ծրագրում հաղթողների անունները: