Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ Է անում վերադառնալ կառուցողական փոխգործակցության ուղի՝ միմյանց շահերի հաշվառման հիման վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2014 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները 2014 թվականին լրջորեն սրվել են: Կոչ ենք անում կառուցողական փոխգործակցության ուղի վերադառնալ ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես Էլ միջազգային ասպարեզում»,- ասել Է նա:
«Բայց երկխոսությունը հնարավոր Է սոսկ իրավահավասարության եւ միմյանց շահերի հաշվառման հիման վրա»,- ընդգծել Է նախարարը: «ՆԱՏՕ-ում նույնպես ընդունվել Է ռազմական եւ քաղաքացիական գծով համագործակցության դադարեցման բացարձակապես քաղաքականացված որոշում: Բայց Ռուսաստանը նոր «սառը պատերազմ» թույլ չի տա»,- հավելել Է Լավրովը: