Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարի 26-30-ին անցկացվելիք ձմեռային նստարջանին Եվրոպայում մամուլի ազատությունների մասին բանաձեւի նախագիծ է ներկայացվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԵԽԽՎ կայքը, այնտեղ ասվում է, որ Եվրոպայի մի շարք երկրներում խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների լուրջ ճնշումներ են իրագործվում: Մամուլի սպանված աշխատակիցների թվում նշվում են Հրանտ Դինքի, Աննա Պոլիտկովսկայայի, Պավել Խլեբնիկովի, Գեորգի Գոնգաձեի, Էլմար Հուսեյնովի ու Ռաֆիկ Թաղիի անունները:

 

Փաստաթղթի տեքստում ասվում է նաեւ Ադրբեջանում ձերբակալված լրագրող Խադիջա Իսմաիլովայի գործի մասին, ով հետաքննել էր Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կոռուպցիայի փաստերը: Բանաձեւում Բաքվին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին եւ դադարեցնել նրանց հետապնդումները:

 

Նախագիծը պատրաստվել է ԵԽԽՎ անդամների խմբի կողմից: