Հռոմի պապի՝ վերջերս կաթոլիկներին հղած ուղերձը, որում նա եկեղեցական համայնքին կոչ Է արել «ճագարների նման չբազմանալ», մեկնաբանել են այս տեսակի կաթնասուններ բուծողները: Մասնագետները նշել են, որ քահանայապետի օգտագործած փոխաբերությունը կոռեկտ չԷ կենդանիների նկատմամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Telegraph-ին:

 

Գերմանիայի ճագարաբույծների ասոցիացիան հանդես Է եկել հայտարարությամբ, որը պսակազրկում Է այս կենդանիների բուռն բազմացման մասին առասպելը: Փորձագետները նշում են, որ Պապին կպատշաճեր ավելի զգույշ լինել համեմատության համար բառերն ընտրելիս: Նրանք բացատրել են, որ իրականում տնային ճագարներն օժտված չեն սեռական մեծ ակտիվությամբ, թեեւ, հնարավոր Է, դա կարելի Է ասել նրանց վայրի ցեղակիցների մասին:

 

«Հարկ Է, որ պապը մի լավ կշռադատի եւ հրաժարվի նման համեմատություններ անելուց: Ավելի լավ կլիներ պարզապես մարդկանց թույլ տար օգտագործել հակաբեղմնավորիչներ: Դա շատ ավելի տեղին կլիներ, քան նման հիմարություններ դուրս տալը»,-ասել Է Էրվին Լեովսկին՝ Ճագարաբույծների գերմանական ասոցիացիայի նախագահը:

 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը լրագրողների առջեւ իր ելույթի ժամանակ, որը տեղի Է ունեցել Ֆիլիպիններ եւ Շրի Լանկա կատարած այցելություններից հետո, կոչ Էր արել կաթոլիկներին՝ ավելի մեծ պատասխանատությամբ վերաբերվել ընտանիքի պլանավորմանը: Նա նշել Է, որ կան եկեղեցու կողմից հավանության արժանացած շատ միջոցներ, որոնք բնական եղանակով կարգավորում են մանկածնությունը: Դրա հետ մեկտեղ Ֆրանցիսկոս Առաջինը ճշտել Է, որ եկեղեցին արգելում Է հղիության արհեստական ընդհատումը եւ հանդես Է գալիս հակաբեղմնավորիչների դեմ: