Մեքսիկայի «Հասարակական անվտանգության եւ քրեական արդարադատության քաղաքացիական խորհուրդ» ոչ կառավարական կազմակերպության վերլուծության համաձայն՝ Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ կազմակերպության նախագահ Խոսե Անտոնիո Օրտեգայի խոսքով՝ 2014 թվականին Սան Պեդրո Սուլայում սպանությունների թիվը կազմել Է 171,2 յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով: Երկրորդ տեղում Է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը (116 սպանություն 100 հազար մարդու հաշվով) եւ երրորդում՝ Մեքսիկայի Ակապուլկո առողջարանը (104 սպանություն):
Խորհրդի տվյալներով՝ աշխարհի 50 ամենավտանգավոր քաղաքներից 47-ը գտնվում են Ամերիկա մայր ցամաքում, ընդ որում դրանցից 43-ը՝ Լատինական Ամերիկայում:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, սպանությունների մակարդակի իջեցման ամենալավ ցուցանիշներն արձանագրել են Կոլումբիայի եւ Մեքսիկայի քաղաքները:
Ընդամնեը 50 վտանգավոր քաղաքների ցուցակում 19-ը գտնվում են Բրազիլիայում, 10-ը՝ Մեքսիկայում, հինգը՝ Կոլումբիայում, չորսը՝ Վենեսուելայում եւ չորսն՝ ԱՄՆ-ում: