ՌԴ-ի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը չի բացառել, որ Ռուսաստանում ստեղծված ծայրահեղ ծանր տնտեսական դրությունը կարող Է ավելի վատթարանալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Պետք Է հասկանալ, որ Ռուսաստանը խիստ ծանր վիճակում Է: Մեր տնտեսական դրությունը լավ չԷ, այն կարող Է Էլ ավելի վատանալ, կարող Է ստացվել այնպես, ինչպես 2009 թվականին՝ մեր հիմնական արտահանական ապրանքների գները կսկսեն աճել եւ կթվա, թե տնտեսության վիճակը վատ չԷ»,-ասել Է նա Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում «Սբերբանկ»-ի աշխատանքային նախաճաշի ժամանակ:
«Այն, ինչ մենք այժմ վերապրում ենք, շատերի կողմից ընկալվում Է որպես ոչ այնպիսի սուր իրավիճակ, որպիսին եղել Է 2008 թվականին, թեեւ այն, ինչ աժմ Է տեղի ունենում, զգալիորեն ավելին Է, վատ զգացողությունների վիճակն ավելի խորն Է»,-հավելել Է Շուվալովը: