2035 թվականին Ռուսաստանի կառավարությունը նավթի-գազի եկամուտներից բյուջեի կախվածությունը կնվազեցնի մինչեւ 43 – 45 տոկոս: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ռոսիյսկայա գազետա» թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել Է Էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակը:

 

Ըստ որում նա նշել Է, որ Էներգապաշարները Ռուսաստանի համար մրցունակ առավելություն են: «Սկսած 2000 թվականից տարեկան 200 միլիոն տոննայով ավելացել Է նավթի հանույթը, իսկ նավթի եւ նավթամթերքների արտահանումը՝ գրեթե կրկնակի: Դրա հաշվին բյուջեում նավթի-գազի եկամուտների բաժինն ավելացել Է մոտավորապես 50 – 52 տոկոսով»,- ասել Է պաշտոնյան:

 

Եկամուտների աղբյուների դիվերսիֆիկացումը, նախարարի խոսքով՝ կհանգեցնի պետության եկամուտների կայունացման: Նովակը նշել Է, որ նավթից 43 – 45 տոկոսով կախվածությունը «միեւնույն Է, բավականին մեծ Է»: «Այնուամենայնիվ դա արդեն ընթացք Է ճիշտ ուղղությամբ»,- հավելել Է Էներգետիկայի նախարարը: