ԱՄՆ-ում 70-ամյա տղամարդը, ով սխալմամբ դատապարտվել է երկու կանանց սպանության համար, 40 տարի անց ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

 

Դատավորը ուշադրություն է դարձրել ԴՆԹ-ի փորձագետի եզրակացությանը, որ գործով հավաքված նյութական ապացույցներից ոչ մեկը, չի մատնանշում Ջոզեֆ Սլեջին: Շրջանային դատախազը ներողություն է խնդրել 70-ամյա տղամարդուց և խոստացել վերաբացել 1976-ի սպանության գործը:

 

«Համակարգը սխալ է թույլ տվել»,- ասել է շրջանային դատախազ Ջոն Դևիդը: