Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր դառնում է 57 տարեկան:
Հովիկ Աբրահամյանը ծնվել է 1958թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան համայնքում: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Աշխատանքային գործունեություն
1990-1991 թթ. - Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ
1991-1995 թթ. - Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն
1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր
1995-1996 թթ. - Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ
1996-1998 թթ. - Արտաշատի քաղաքապետ
1998-2000 թթ. - ՀՀ Արարատի մարզպետ
2000-2001 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար
2001-2002 թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարար
2002-2005 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
2005-2007 թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարար' համակարգող նախարարի գործառույթներով
2005 թ.-ից - ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ
2007-2008 թթ. - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
2008 թ. ապրիլ-2008 թ. սեպտեմբեր - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
2008 թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր
2008-2011 թթ. - ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ
2011 թ. նոյեմբերի 21-ին' հրաժարականի իր դիմումի համաձայն, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարել ե ն
2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից
2012-2014 թթ. - ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ
2014 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ վարչապետ:
Ծառայել է խորհրդային բանակում: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, նույն բուհի պատվավոր դոկտոր: Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ է: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն է, գործադիր մարմնի և խորհրդի անդամ: ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշա մեդալով, Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների և Թատրոնի միջազգային օրվա առթիվ' Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար' «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարևոր ներդրում ունենալու համար' ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով, «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն» հուշանշանով, սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան շքանշանով, Կիպրոսի եվրոպական համալ սարանի պատվո շքանշանով, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի
«Համագործակցություն» շքանշանով: Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ և յոթ թոռնիկ: