Իննամյա երկվորյակները՝ Նյու Հեմփշիրից, հինգ ամիս մենակ են ապրել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
Ըստ զանգվածային լրատվամիջոցների տվյալների՝ տղաների (նրանց անունները չեն ճշտվում) ծնողները Նիգերիա են մեկնել 2014 թվականի հուլիսին, իսկ երեխաների նկատմամբ հսկողությունը վստահել են երկվորյակների հորեղբորը՝ Գիոբարի Աթուրային: Սկզբում տղամարդը խոստացել Է տեղափոխվել իր եղբոր տուն, սակայն դրա փոխարեն վերջին հինգ ամսում երեխաներին այցելել Է սոսկ շաբաթական մի քանի անգամ:
Այդ ամբողջ ժամանակ երեխաները սնվել են առավելապես արագ պատրաստման լապշայով: Նրանք պատմել են, որ Աթուրան իրենց պատվիրել Է առավոտյան ինքնուրույն արթնանալ, պատրաստվել դպրոց գնալու եւ ավտոբուսից չուշանալ:
Ոստիկաններին միջադեպի մասին հայտնի Է դարձել դպրոցի աշխատողներից: Տուն այցելելուց հետո, որտեղ ապրել են երկվորյակները, իրավակարգի աշխատակիցները ձերբակալել են Աթուրային: Նրան առաջադրվել Է երեխաների կյանքի համար սպառնալիք ստեղծելու մեղադրանք: Տղամարդը ոստիկաններին պատմել Է, որ երեխաներին Է թողել իր հեռախոսահամարը, եթե նրանք ինչ-որ բանի կարիք ունենան: Մինչդեռ, երեխաների խոսքով՝ իրենց տան հեռախոսը չի աշխատել, ուստի հորեղբորը զանգահարելու համար նրանք ստիպված են եղել օգտվել հարեւանի ապարատից:
Երբ երկվորյակների ծնողներն իմացել են, որ տղաները գրեթե կես տարի մենակ են ապրել, Նիգերիայից շտապ վերադարձել են տուն: Նշվում Է, որ նրանք ծրագրում Էին ԱՄՆ գալ տակավին օգոստոսին, սակայն փաստաթղերի հետ կապված խնդիրների պատճառով ստիպված են եղել ուշանալ:
Օկրուգի դատախազի օգնական Մայքլ Վալենտայնը հայտարարել Է, որ երեխաների ծնողներին ոչ մի կարգի մեղադրանքներ չեն առաջադրվի, քանի որ նրանք երկվորյակներին թողել են ազգականի խնամքին: