ՄԱԿ-ը Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից տրամադրել է 100 մլն դոլար՝ Սիրիայում և ևս 11 երկրներում մարդասիրական գործողությունների ֆինանսավորման համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Ինչպես հայտարարել է մարդասիրական հարցերով կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը՝ նա ստիպված է եղել նման քայլի գնալ, քանի որ միջազգային դոնորներից բավարար միջոցներ չեն ստացվել կարիքավորներին օգնելու համար:

 

Գումարի մեծ մասը՝ մոտ 77.5 մլն դոլար, կուղղվի այն երկրներին, որոնք տուժել են սիրիական ճգնաժամից՝ Լիբանան (18 մլն դոլար), Հորդանան և Թուրքիա (9-ական մլն դոլար), Իրաք (8 մլն) և Եգիպտոս (3.5 մլն): 30 մլն դոլար կուղղվի Սիրիա:

 

14 մլն դոլար կհատկացվի Մեծ աֆրիկյան լճերի տարածաշրջանում մարդասիրական գործողություններին (Կոնգո, Բուրունդի, Ռուանդա): 3 մլն կստանան ՄԱԿ-ի գործընկերները Կոլումբիայում, իսկ Հյուսիսային Կորեայի և Ջիբուտիի բնակչությանն օգնելու համար կհատկացվի 2 և 3 մլն դոլար՝ համապատասխանաբար: