Ճապոնիայում սոցիալական ցանցերի օգտատերերը կրեատիվ պատասխան են գտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, որի գրոհայինները գերի են վերցրել երկու ճապոնացիների և նրանց դիմաց 200 մլն դոլարի փրկագին պահանջել: Այդ մասին հաղորդել է Buzzfeed կայքը:
Ներկա դրությամբ Ծագող արևի երկրում մեծ համբավ է ձեռք բերում #isisクソコラグランプリ հեշթեգը, որը կարելի է թարգմանել «ԻԼԻՊ-ի հիմար կոլաժների սահմանը»:
Ակցիայի մասնակիցները, որոնց թվում են ինչպես ճապոնացիներ, այնպես էլ արևմտյան երկրների օգտատերեր, վերցնում են իսլամիստ Ջիհադի Ջոնի ու նրա գերիների նկարները և դրանք վերածում կոլաժի կամ էլ հայտնի մեմի: