Աշխարհի ամենաթունավոր խխունջը՝ աշխարհագրական կոնը (Conus geographus) ձկներ Է որսում ինսուլին պարունակող թունավոր ամպի միջոցով: Այս նյութը զոհերի արյան մեջ կտրուկ նվազեցնում Է շաքարի մակարդակը, եւ դրանք հայտնվում են ընդարմացման վիճակում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կոնի վարքագծի մասին պատմվում Է Proceedings of the National Academy of Sciences հանդեսի Էջերում:

 

Կոն-խխունջների թույնը չափազանց վտանգավոր Է մարդու համար. Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դրանից կրկնակի ավելի շատ մարդ Է մահանում, քան շնաձկների հարձակումներից: Սակայն զոհերի թունավորման համար ինսուլինի օգտագործման պրակտիկան եզակի Է կենդանիների աշխարհում: Այս նյութից ձուկը հայտնվում Է հիպոգլիկեմիկ կոմայի մեջ, ինչից հետո խխուջի բերանի մասը դանդաղորեն մոտենում Է քարացած կենդանուն եւ կուլ տալիս այն: Զոհին լիակատար կաթվածահարության վիճակի բերելու համար խխունջն արտազատում Է լրացուցիչ քանակի նեյրոտոքսիններ:

 

Բացի աշխարհագրական կոնի որսից, համաշխարհային պրակտիկայում հայտնի Է սպանության համար ինսուլինի օգտագործման սոսկ մեկ դեպք. խոսքը 1980 թվականին բրիտանացի արիստոկրատ Կլաուս ֆոն Բյուլովի կողմից իր կնոջ թունավորման մասին Է (կարծում Էին, որ ներարկումը նրան հասցրել Է վեգետատիվ վիճակի): Սակայն հետագայում ֆոն Բյուլովն անմեղ Է ճանաչվել: