msy.amՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել հունա-հռոմեական ըմբշամարտի մեծահասակների ՀՀ առաջնությանը, որն ընթացել է հունվարի 23-25-ը Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան մարզապալատում:
Նախարարն անձամբ է պարգևատրել 59 կգ քաշային կարգի մրցանակակիրներին, մաղթել նրանց նորանոր մարզական ձեռքբերումներ:
Նշենք, որ ստուգատեսում 8 քաշային կարգերում հանդես են եկել Հայաստանի բոլոր ուժեղագույն ըմբիշները՝ բացառությամբ 2014 թվականի աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանի (75 կգ) և Արթուր Ալեքսանյանի (98 կգ):
Ըստ քաշային կարգերի առաջնության հաղթողներ ու մրցանակակիրներ են դարձել.
59 կգ քաշային կարգ
1. Ռոման Ամոյան
2. Արթուր Մկրտչյան
3.Վազգեն Խաչատրյան
3.Նարեկ Խաչատրյան
66 կգ քաշային կարգ
1.Արամ Ջուլֆալակյան
2.Գոռ Սիրեկանյան
3.Սուրեն Հասրաթյան
3.Ավետիք Գրիգորյան
71 կգ քաշային կարգ
1.Վարշամ Բորանյան
2.Ռաֆայել Ալեքսանյան
3.Հրանտ Կալաչյան
3.Ահարոն Հովհաննիսյան
75 կգ քաշային կարգ
1.Կարապետ Չալյան
2.Ռուբեն Ղարիբյան
3.Ասատուր Արշակյան
3.Հենրիկ Համբարձումյան
80 կգ քաշային կարգ
1.Հրաչ Հովհաննիսյան
2.Էդգար Սարգսյան
3.Սարգիս Քոչարյան
3.Ռաֆիկ Մանուկյան
85 կգ քաշային կարգ
1.Արթուր Շահինյան
2.Մաքսիմ Մանուկյան
3.Արգիշտի Աբգարյան
3.Վաղարշակ Մինասյան
98 կգ քաշային կարգ
1.Վահե Սիմոնյան
2.Սարգիս Տոնոյան
3.Հարություն Միքայելյան
3.Գուրգեն Սահակյան
130 կգ քաշային կարգ
1.Էդգար Խաչատրյան
2.Վաչիկ Եղիազարյան
3.Վանիկ Բալյան
3.Գարեգին Կիրակոսյան