Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, կժամանի Երևան: Այս մասին հաղորդել է Nouvelle d'Armenie-ը:
Նման հայտարարությամբ նախագահ Օլանդը հանդես է եկել հունվարի 28-ին՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ:
Ֆրանսիայի նախագահը Թուրքիային կոչ է արել նոր քայլեր ձեռնարկել մեկ դար առաջ հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ «ճշմարտության» ուղղությամբ՝ ասելով, որ «ժամանակն է կոտրել տաբուները»:
«Ճշմարտության ուղղությամբ ջանքերը պետք է շարունակվեն, և ես համոզված եմ, որ հարյուրերորդ տարելիցի տարվա ընթացքում կտեսնենք նոր քայլեր՝ ճանաչման ուղղությամբ»,- ասել է Օլանդը: