Facebook սոցիալական ցանցի զուտ շահույթը, 2014 թվականի 4-րդ եռամսյակի տվյալներով, կազմել Է 701 մլն դոլար՝ 2013 թվականի ցուցանիշի համեմատությամբ աճելով 34 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության նյութերում:

 

Դրա հետ մեկտեղ ամբողջ 2014 թվականի ընթացքում Facebook-ը զուտ շահույթն ավելացրել Է գրեթե կրկնակի (93 տոկոսով)՝ մինչեւ 2,9 մլրդ դոլար:

 

Ընկերության հասույթը 4-րդ եռամսյակում 49 տոկոս աճ Է արձանագրել եւ կազմել Է 3,85 մլրդ դոլար: 2014 թվականի արդյունքներով՝ ընկերությունն ստացել Է 12,47 մլրդ դոլարի հասույթ՝ այն մեկ տարի առաջվա համեմատությամբ ավելացնելով 58 տոկոսով:

 

Եռամսյակային հասույթի մեծ մասը բաժին Է ընկնում գովազդից ստացված եկամուտներին: Այդ սեգմենտում հասույթը կազմել Է 3,59 մլրդ դոլար: Ընդսմին ընկերությունը նշում Է, որ գովազդային հասույթի 69 տոկոսը բաժին Է ընկնում շարժական գովազդին:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, 2014 թվականի արդյունքներով՝ Facebook-ի լսարանը 2013 թվականի համեմատությամբ աճել Է 18 տոկոսով եւ հասել 890 մլն օգտատերերի, որոնցից 745 միլիոնը շարժական օգտատերերն են: Ինչ վերաբերում Է շարժական օգտատերերի ամսական լսարանին, ապա 2014 թվականին այդ ցուցանիշն ավելացել Է 26 տոկոսով եւ կազմել 1,19 մլրդ մարդ:

 

Facebook-ը աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցն Է՝ 212 մլրդ դոլար կապիտալացմամբ: Ընկերությունը 2004 թվականին հիմնել Է Մարկ Ցուկերբերգը: