Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դժգոհ է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Բարսելոնայի» դեմ քառորդ եզրափակչի պատասխան խաղում մրցավարների աշխատանքից: Նշենք, որ խաղն ավարտվել է կատալոնցիների հաղթանակով՝ 3:2 հաշվով:

«Գաբիի հեռացումից հետո, մենք դեռ հաղթելու հնարավորություն ունեինք: Նա փորձում էր մրցավարին հասկացնել, որ ինքը սխալվել է: Մի քանի անգամ նշեց, որ մրցավարը պետք է 11 մետրանոց նշանակեր և հեռացներ «Բարսելոնայի» ֆուտբոլիստին: Լավ խաղացինք, սակայն ինձ համար հանդիպումն ավարտվեց առաջին խաղակեսից հետո: Անհավանական խաղ ստացվեց: Հպարտ եմ խաղացողներիս համար»,- մարզչի խոսքը մեջբերում է AS-ը: