Այս պահին լարված իրավիճակ է նախագահականի դիմաց: Շուրջ 3000 առևտրական կառավարությունից երթով շարժվել է դեպի նախագահական նստավայր: Ոստիկանները երկու պատով բաժանել են քաղաքացիներին երկու մասի. մի մասը՝ նախագահականի մայթին է, մյուսը մասը՝ նախագահականի դիմացի մայթին:

 

Երթևեկությունը կաթվածահար է եղել:

 

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ պետք է մտներ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ փոքր ու միջին ձեռնարկատերերի, տոնավաճառների աշխատողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնում են 1 տոկոս, բայց վերջիններս պետք է իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններին:

 

Մի քանի օր տևած բողոքի ակցիաներից և ԱԺ-ում քննարկումներից հետո աղմուկ հանած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները գործածության մեջ պետք է մտնեն փետրվարի 1-ից: