Իսպանական Իբիցա կղզում 29-ամյա կինը ժայռից ընկել է, երբ իր սիրեցյալից ամուսնության առաջարկ է ստացել: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Կալա Տարիդա առողջարանում, որտեղ ապրում էր բուլղարացի զույգը:
Ոստիկանության տվյալներով՝ կինն այնքան է հուզվել ամուսնության առաջարկից, որ սկսել է թռչկոտել և ընկել է մոտ 20 մետր բարձրություն ունեցող ժայռից:
Ստացած վնասվածքներից 29-ամյա կինը տեղում մահացել է: