ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման Twitter –ում տեղադրել են իրենց մանկության լուսանկարները: Նրանք այդ կերպով աջակցել են բժշկական ապահովագրության Obamacare նախագծին, որի գրանցման հնարավորությունը մոտենում է ավարտին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian պարբերականը, հոդվածում նշվել է, թե Սպիտակ տունը նոր մեթոդ է մշակել ամերիկացիներին այդ ծրագրի հանդեպ հետաքրքրություն մտցելու համար:
«Ոչ ոք հավերժ երիտասարդ և անպարտելի չի մնալու»,- նշվել է նախագահի Twitter –ում: Օբաման ամերիկացիներին ցուցադրել է երիտասարդ լուսանկարը և կոչ արել ապահովագրություն անել մինչև փետրվարի 15-ը: ԱՄՆ-ի առաջին տիկինը նույնպես տեղադրել է իր մանկության լուսանկարը և հայտարարել, որ ժամանակն է մնալ առողջ:
Քարզարշավին աջակցել է նաև փոխնախագահ Ջո Բայդենը: 73-ամյա քաղաքագետը հրապարակել է իր երիտասարդության շրջանի սև-սպիտակ լուսանկարը: