Հայաստանաբնակ և Սիրիայից Հայաստան հայրենադարձված երիտասարդները միասին նշել են սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Միջոցառումը կազմակերպել էին Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը:
Միջոցառման համակազմակերպիչ Հայասա Թահմազյա նի խոսքով' մի կողմից' իրենք' մի խումբ երիտասարդներով փորձել են պահպանել ազգային ինքնությունը' նշելով մեր մշակույթի մաս կազմող տոնը: «Մյուս կողմից' մենք նպատակ ունեինք աջակցել հայրենադարձված երիտասարդների' հայ հասարակությանը լիարժեք ինտեգրմանը, նրա ավանդույթները յուրացնելուն և հայասատնյան երիտասարդության ակտիվ մասը դառնալուն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:
Միջոցառումը բացեց Հովհաննես Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» թատերախումբը' «Սուրբ Սարգիս» ներկայացմամբ: Այնուհետև երիտասարդները մասնակցեցին թեմատիկ խաղերի ու ստացան տարատեսակ նվերներ: Միջոցառման բոլոր մասնակիցներին բաժանվեցին աղի բլիթներ: Ի զարմանս ներկաների' երիտասարդ տղաներից մեկը սիրո խոստովանություն արեց իրեն ուղեկցող աղջկան:
Բացի այդ' սիրիահայ երիտասարդ տղան կատարեց «Կիլիլիա» երգը տեղաբնակ աղջկա համար:
Հայ Առաքելական Եկեղեցին հունվարի 31-ին նշում է Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: