Համաշխարհային փոստային միությունը /ՀՓՄ/, որի անդամն է Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս «Հայփոստ» ՓԲԸ-ի, հրավիրում է մասնակցելու 44-րդ նամակագրական միջազգային մրցույթին, որի թեման է «Պատմեք այն աշխարհի մասին, որտեղ կուզեիք մեծանալ»:
Մասնակցության համար անհրաժեշտ է կազմակերպել մրցույթ ՀՀ մինչև 15 տարեկան երիտասարդների միջև, որի արդյունքում լավագույն ճանաչված նամակը մինչև 2015թ. ապրիլի 30-ը կներկայացվի ՀՓՄ միջազգային բյուրո՝ միջազգային մրցույթին մասնակցելու համար:
Շարադրությունների ներկայացման վերջնաժամկետն է 2015 թվականի մարտի 31-ը:
Շարադրությունները պետք է ուղարկել [email protected] հասցեով: