Պենտագոնը խոստացել կոալիցիայի հետ համատեղ հաղթել «Իսլամական պետությանը» հինգ տարում: Այս մասին հայտնել է echo.msk.ru-ն՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբիին:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ չի կարող կանխատեսել ճշգրիտ ժամկետները:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հենց սկզբից ասել է, որ պայքարն ահաբեկիչների դեմ կլինի «ծանր և տևական»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավիահարվածների ժամանակ Իրաքում ԻՊ-ն կորցրել է ընդամենը 1 տոկոս տարածք: