Իտալիայի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ՝ 20 մարզի ներկայացուցիչների մասնակցությամբ, կանցկացվի հերթական՝ թվով 4-րդ քվեարկությունը երկրի նախագահ ընտրելու նպատակով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Այդ պաշտոնը թափուր է հունվարի 14-ից՝ 89-ամյա Ջորջո Նապոլիտանոյի հրաժարականից հետո:

 

Խորհրդարանի նիստը կարող է վճռորոշ դառնալ: Եթե նախորդ երեք քվեարկություններում պետության ղեկավարի թեկնածուին անհրաժեշտ էր հավաքել ձայների 2/3-ը (673 ձայն 1009-ից), չորրորդ քվեարկության ժամանակ նվազագույն շեմն իջեցվել է մինչև պարզ մեծամասնություն՝ 505 ձայն:

 

Միակ հնարավոր թեկնածուն է համարվում Սահմանադրական դատարանի դատավոր, 73-ամյա Սերջիո Մատարելան: Նրան աջակցում է իշխող Դեմոկրատական կուսակցությունը՝ վարչապետ Մատեո Ռենցիի գլխավորությամբ: Մատարելան կարող է հավաքել ձայների մեծամասնությունը: Դրա համար անհրաժեշտ չի լինի Սիլվիո Բեռլուսկոնիի կուսակցության աջակցությունը, որը կողմ չէ դատավորի թեկնածությանը: