Մարդասիրական օգնության կարգով 2014 թվականին Հայաստան են ներմուծվել 6 հազար 53.2 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 52.6 մլն դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' 2013 թվականի համեմատ Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալները նվազել են շուրջ 9 տոկոսով:

 

Ազգային վիճակագրական ծառայություն տվյալներով' ստացված օգնության 44 տոկոսը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, որից ավելի քան 11.2 տոկոսը' Նիդերլանդներին: Հայաստանին տրամադրված օգնության 18.4 տոկոսը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 13.2 տոկոսը՝ Ավստրալիային, 10.8 տոկոսը՝ Չինաստանին:

 

Մարդասիրական օգնության կարգով ստացված ապրանքների 38.3 տոկոսը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 16.7 տոկոսը' մանածագործական իրեր, 7.9 տոկոսը' մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, 8.6 տոկոսը' սարքեր և ապարատներ, 7.5 տոկոսը' տարբեր արդյունաբերական ապրանքներ, իսկ 21 տոկոսը մնացած ապրանքներն են: