ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 31-ին «Պողոսյան պարտեզներում» մասնակցեց սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարին նվիրված միջոցառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրադարձությանը մասնակցեցին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Արարատյան հայրապետական թեմի հոգևորականները: Հայ Աաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի կազմակերպած տոնակատարությունն ուղեկցվեց համերգային ծրագրով: Նախագահը շրջեց այգով, ողջունեց միջոցառման մասնակիցներին և լսեց համերգը:

 

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 31-ին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը։ Սուրբ Սարգիսը երիտասարդների սիրո հովանավորն է։ Տոնի նախորդ ուրբաթ երեկոյան երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որպեսզի երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը։