ՖԻՖԱ-ն ստացել է կառույցի նախագահական ընտրությունների թեկնածուների 4 հայտ. տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Թեկնածուներն են ՖԻՖԱ-ի գործող նախագահ Զեպ Բլատերը, Հորդանանի արքայազն Ալի Բին Ալ-Հուսեյնը, Հոլանդիայի ֆուտբոլի միության նախագահ Միքայել վան Պրագը, «Ռեալի», «Բարսելոնայի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն:

Այժմ ՖԻՖԱ-ի ընտրական հանձնաժողովը կուսումնասիրի թեկնածուների հայտերը համապատասխան կազմակերպության կանոնադրությանը:

Նշենք, որ ընտրությունները տեղի կունենան մայիսի 29-ին Ցյուրիխում: