Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ վարչակազմի ծրագրերը՝ հանդիպում անցկացնել երկրի նախագահ Բարաք Օբամայի և Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լամայի միջև, հայտնում է Reuters-ը:
Չինաստանի ղեկավարությունը «դատապարտում է ցանկացած երկրի քաղաքական գործիչների հանդիպումը բուդդիստների առաջնորդի հետ»:
XIV Դալայ-լաման պետք է Վաշինգտոն այցելի փետրվարի 5-ին և հանդիպի ԱՄՆ նախագահի հետ: Տիբեթի բուդդիստների առաջնորդի և Բարաք Օբամայի խոսակցությունը նվիրված կլինի կրոնական ազատության միջազգային աջակցությանը: