Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը երկրի քաղաքական գործիչներին խորհուրդ Է տվել «հանգամանորեն կշռադատել» այն, ինչ նրանք գրում են սոցիալական ցանցերում: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է Twitter միկրոբլոգների ծառայությանը, որտեղ պաշտոնական Էջ ունի նաեւ Մեծ Բրիտանիայի ղեկավարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինձ թվում Է՝ մենք բոլորս պետք Է որոշակի զգուշություն հանդես բերենք սոցցանցերում հաղորդակցվելիս,- նշել Է Քեմերոնը:- Ցավոք, քաղաքական գործիչներից շատերը բնավ Էլ միշտ չԷ, որ Twitter-ում հանգամանորեն կշռադատում են իրենց հաղորդումները: Իսկ երբ սեղմես «ուղարկել» կոճակը, հերթական թվիթի չմտածված լինելու մեջ կարող են համոզվել քո պոտենցիալ ընտրողները»:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետն ինքն Է սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր Է եւ կանոնավոր կերպով Համացանցում հաշվետվություններ Է հրապարակում կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեության մասին, ինչպես նաեւ հաճախ կարծիքներ Է հայտնում այս կամ այն հարցի վերաբերյալ: