Փետրվարի 4-ին Թայվանի մայրաքաղաք Թայբեյի մերձակայքում ուղևորատար ATR-72 ինքնաթիռը, որը պատկանում է տեղական TransAsia Airways ավիաընկերությանը, վթարի է ենթարկվել: Ինքնաթիռում եղել է 53-58 քաղաքացի: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
Ավիավթարի արդյունքում, նախնական տվյալներով, մինչև 9 հոգի մահացել է, շուրջ 10-ը՝ վնասվածքներ է ստացել: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, ինքնաթիռը թռիչքի ժամանակ դիպչել է էսկադային և ընկել է գետը:
Ինքնաթիռը ներքին չվերթ էր իրականացնում մայրաքաղաքից Ցզինմեն արշիպելագ: