Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի օրը' ապրիլի 24-ին, Հայաստանում կայանալիք հիշատակի արարողություններին Թուրքիան պաշտոնապես չի մասնակցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժո ‚ Բիլգիչը: «Որքանով ես տեղյակ եմ, թուրքական կողմից մասնակցություն չի լինի»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նրան էր հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը' մասնակցելու 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք հիշատակի արարողություններին: