Bild-ը հրապարակել է Բունդեսլիգայի ամենաթանկ տրանսֆերների ցանկը: Օրերս «Չելսիից» «Վոլֆսբուրգ» տեղափոխված Անդրե Շուրլեի տրանսֆերը հայտնվել է լավագույն եռյակում:
Բունդեսլիգայի ամենաթանկ տեղափոխությունների ցանկը գլխավորում է Խավի Մարտինեսը, ում համար Մյունխենի «Բավարիան» վճարել է 40 մլն եվրո:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 5-րդ տեղը կիսում է Մանուել Նոյերի հետ:
1. Խավի Մարտինես («Ատլետիկից»՝ «Բավարիա») - 40 մլն եվրո
2. Մարիո Գյոտցե (Դորտմունդի «Բորուսիայից»՝ «Բավարիա») - 37 մլն
3. Անդրե Շյուրլե («Չելսիից»՝ «Վոլֆսբուրգ»)- 32 մլն
4. Մարիո Գոմես ( «Շտուտգարտից»՝ «Բավարիա») - 30 մլն
5. Հենրիխ Մխիթարյան («Շախտյորից»՝ «Բորուսիա» Դորտմունդ) - 27.5 մլն
5. Մանուել Նոյեր («Շալկեից»՝ «Բավարիա») - 27.5 մլն
7. Մեհդի Բենատիա («Ռոմայից»՝ «Բավարիա») - 26 մլն
8. Մարսիո Ամորոզո («Պարմայից»՝ «Բորուսիա» Դորտմունդ) - 25 մլն
8. Ֆրանկ Ռիբերի («Մարսելից»՝ «Բավարիա») - 25 մլն
10. Արյեն Ռոբեն («Ռեալից»՝ «Բավարիա») - 24 մլն
11. Տիագո Ալկանտարա («Բարսելոնայից»՝ «Բավարիա») - 20 մլն