Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Սևիլիայի» դեմ հանդիպմանը ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու ամիս: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Վնասվածքի պատճառով Ռոդրիգեսը փոխարինվեց հանդիպման 27-րդ րոպեին:
Բուժզննման արդյունքում պարզվել է, որ ֆուտբոլիստի մոտ աջ ոտնաթաթի կոտրվածք է:
Այդ խաղում վնասվածք է ստացել նաև Սերխիո Ռամոսը, ով բաց կթողնի Պրեմիերայի 22-րդ տուրում «Ատլետիկոյի» դեմ հանդիպումը:
Ռամոսի վնասվածքի լրջությունը պարզ կլինի ավելի ուշ: