Մեծ Բրիտանիայի վարչապետի հասցեին քննադատության իսկական տարափ Է տեղացել այն բանից հետո, երբ տեղական զանգվածային լրատվամիջոցները նրա կնոջը՝ Սամանտային, մեղադրել են այն բանի համար, որ նա աշխատում Է մի ընկերությունում, որը խուսափում Է Միացյալ Թագավորությունում հարկերի վճարումից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես&raq uo;-ը, իրադրությունն սկանդալի Է վերածվում այն փաստից, որ գործը սոսկ մամուլի հոդվածներով չի սահմանափակվել, եւ վարչապետի քննդատությանը միացել են շատ քաղաքական գործիչներ:
Վարչապետի կինը՝ Սամանտան, կրեատիվ խորհրդատու Է աշխատում կաշվե աքսեսուարների «Սմայսոն» (Smythson) խանութում, որի հաճախորդների թվում են Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները: Բրիտանական մամուլի հաղորդումների համաձայն՝ պերճանքների լեգենդար խանութի հիմնադիր ընկերությունը գտնվում Է Լյուքսեմբուրգում:
Ըստ որում հարկերի բոլոր հաշվարկներն անցնում են Լա Մանշի նեղուցի Գեռնսի կղզով, որն ունի «հարկային դրախտի» կարգավիճակ եւ հիմք Է ծառայում օֆշորային բազմաթիվ ընկերությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: