Եգիպտոսցի հրապարակախոս և լրագրող Սամի Ամարան Կահիրեում ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր գիրքը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

Գիրքը «Պուտին... կապիտալի և իշխանության պայքարը»:

 

Ամարան նախորդ դարի 80-ականների վերջից եղել է Եգիպտոսի կենտրոնական «Ալ- Ահրամ» թերթի սեփական թղթակիցը Մոսկվայում:

 

Նրա խոսքով՝ իր ներկայացրած աշխատանքն «առաջին գիրքն է, որն արաբ է գրել Պուտինի մասին»: Շնորհանդեսը կայացել է Կահիրեում անցկացվող Գրքի 46-րդ միջազգային ցուցադրության ընթացքում: