Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Միթարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ այժ կենտրոնացած է դորտմունդյան թիմում իր խաղի վրա:

«Կցանկանայի օգտվել այս հնարավորությունից և ասել, որ հիմա ամբողջովին կենտրոնացած եմ Դորտմունդի «Բորուսիայում» իմ պարտականությունների վրա: Այժմ մենք Բունդեսլիգայում գտնվում ենք դժվարին իրավիճակում, սակայն միասին կպայքարենք այն հաղթահարելու համար: Կարող եմ հավաստիացնել, որ հոգով և սրտով «Բորուսիայի» հետ եմ»,-ֆուտբոլիստը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Մխիթարյանը հնարավոր է՝ հեռանա «Բորուսիայից»: