Ազգային ժողովում այսօր՝ ճեպազրույցների ժամին, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ Գյումրիի դեպքերի հետ կապված՝ ԱԺ-ն պետք է փակ լսումներ կազմակերպի:

 

«Ոչ իշխանական երեք ուժերով մենք ասացինք, որ Գյումրիի ոճրագործության հետ կապված նախատեսում ենք լսումներ փակ ռեժիմով, որովհետև բավականին լուրջ հարցեր կան քննարկելու: Հարցը միայն իրավական հարթության վրա չպետք է դիտել. ազգային անվտանգության հարց կա, բարոյական հարց կա, քաղաքական հարց կա, և մենք առաջարկեցինք, որ այդ փակ քննարկմանը պարտադիր ներկա լինեն Արտաքին գործերի նախարարը, Գլխավոր դատախազը, ԱԱԾ պետը, ոստիկանապետը: Սա համակողմանի քննարկման անհրաժեշտություն ունի»,- ասաց Հակոբյանը:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.