armsport.am/«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը Պրիմերայի 22-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում կրած պարտությունից հետո (0:4) կոչ է արել երկրպագուներին շարունակել աջակցել իրենց.

-Մենք դեռ բարկացած ենք պարտության պատճառով։ Մենք պարտավոր ենք քրտնաջան աշխատել, որպեսզի ավելի ուժեղ դառնանք։ Շարունակեք աջակցել,- գրել է աշխարհի չեմպիոնը իր թվիթերյան էջում։

Նշենք, որ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրից հետո «սերուցքայինները» 54 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ հորիզոնականում ընթացող «Բարսելոնան» 4 միավորով է զիջում «արքայական ակումբին», սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Մադրիդի «Ատլետիկոն» 50 միավորով 3-րդն է։