Մեծամորում հրազենային վնասվածք ստացած քաղաքացու և նշված քրգործով հետախուզվող Արթուր Տոնոյանի մասին ոստիկանությունը հայտարարություն էր տվել:

 

 

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Արմավիր բ/կ-ից ոստիկանության Արմավիրի բաժին էին ահազանգել, որ ձախ թիակի հրազենային վնասվածքով 30-ն անց մի տղամարդ է հիվանդանոց դիմել: Հիվանդը հայտնել էր՝ իբր վիրավորվել է հիվանդանոցից ոչ հեռու գտնվող այգում զբոսնելիս, ինչ-որ անհասկանալի պայթյունի հետևանքով:

 

Բայց բժիշկները կասկած չունեին, որ վնասվածքը հրազենային է. քաղաքացին մենակ է հիվանդանոց հասել, իսկ բժշկական կենտրոնում նրա վիճակն այնքան էր վատացել, որ վիրահատելուց հետո մայրաքաղաք՝ Արմենիա բ/կ էին տեղափոխել:

 

 

Հիվանդի հետ զրուցել ոստիկաններին հաջողվել է զրուցել միայն երկրորդ վիրահատությունի հետո:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում