Փետրվարի 8-ին ժամը 11: 38-ին ահազանգ է ստացվել Երեւանի Ճգնաժամային կառավարման կենտրոն այն մասին, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, իսկ երկու տարեկան երեխան միայնակ մնացել է ներսում:

 

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները, եւ բնակարանի դուռը բացել ժամը 11: 53 րոպեին' երեխային անվնաս դուրս բերելով բնակարանից:


Լիլիթ Մաճկալյան