Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության հայտարարած մրցույթում առաջադրված առաջին թեկնածուն Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանն է: «ԱրմենպրեÕ ½»-ի հաղորդմամբ' այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունից ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածուներն էին ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյաըն, սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ էր հայտարարել հայաստանյան մրցույթի արդյունքները, որից հետ հայտարարվել էր նոր մրցույթ:
ՀՀ-ից ՄԻԵԴ-ի դատավորի մրցույթին մասնակցելու համար համապատասխան փաստաթղթերը կարող են ներկայացվել մինչև 2015 թվականի փետրվարի 17-ը, ժամը 18:00-ը: Մրցույթն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը Փաստաթղթերի լրիվության և համապատասխանության ստուգման փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի: